Ես քայլեր չեմ անում, որ հետո արձագանքներ ես անում եմ իմ սրտի ուզածը, որովհետև Գագիկ Ծառուկյանը այն մարդն է, որ 2000 թվից հետո, երբ սկսեց ղեկավարել հայկական օլիմպիական կոմիտեն, հայկական սպորտը վերելք ապրեց։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը։
Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։
«Ուրանալ մի անձնավորության արածները, այդ մարդու արժանիքները... Գագիկ Ծառուկյանին միայն հայ մարզիկները չեն ճանաչում, համարյա աշխարհի բոլոր մարզիկներն էլ ճանաչում են, և ուր էլ գնում ենք, գովեստի բառեր են ասում նրա հասցեին։ Ես որպես նախկին մարզիկ իրավունք չունեմ իմ աջակցությունը չհայտնեմ Գագիկ Ծառուկյանին։
Նիկոլ Փաշինյանը, որ սաղմոսներ է կարդում, պետք է մի հատ էլ Հիսուսի ասած խոսքերը հիշի՝ մի դատիր, որ չդատվես։ Հիմա նա փորձում է բոլոր նորմալ հայերին դատապարտի, վարկաբեկի, բայց չի ստացվելու։ Իրեն քրիստոնյայի տեղ է դրել, բայց «ալլահ ակբարը» լավ կարդացել է և երևի դրա խորհուրդներով է քրիստոնյաներին փորձում դատել։
Ծառուկյանը ոչ ոչ մի բան էլ արած չլիներ, այսօր այնպիսի մի կոթող է կառուցում, որ ապացուցի, որ հայ ազգն է առաջին Հիսուսի բարեկամն ու հետնորդը, իսկ Հիսուսի հետնորդին դատողը ինքն է դատվելու»,–ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով դատարանը կերկարացնի՞ գագիկ Ծառուկյանի կալանքը, թե ոչ, Հակոբկոխյանը պատասխանեց. «Եթե դատավորը հոգով տիկին չլինի, արդարացի կմոտենա գործին, իսկ եթե արդարաբար դատեն, ինձ թվում է՝ պետք է Գագիկ Ծառուկյանը ազատ արձակվի։ Իսկ եթե էն կզողներից է, որ մի հոգավորն ասում էր՝ «կա՞ տենց մեկը, որ իմ ասածը չի անի», ինքը շարունակությունը երևի չէր ասում, երևի հետո առանձին դատավորներին հավաքել, ասել է՝ ով իմ ասածը չանի, կկզցնեմ։ Հիմա եթե այս դատավորը կզողներից է, կշարունակի դատապարտել Գագիկ Ծառուկյանին, եթե հոգով տղամարդ լինի, ինձ թվում է, որ Գագիկ Ծառուկյանին դատելու բան չկա։
Այն, ինչ որ ինքը անում է հայ ազգի համար, Հայաստանի համար, դա պետք է գնահատել, ոչ թե եթե դու չես կարում մի բան անես, նախանձից թույլ չտաս, որ էն ով որ կարում է անի, դրանց դատես։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը որ հանձնող է, այս գրավողներին, ազգին մեծարողներին փորձում է ոչնչացնել»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
Նախօրեին հայտարարություն տարածվեց, որ ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։
Կոմտեի հայտարարությունում, որի տակ ստորագրել են 58 հայտնի անձինք, ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։




























