Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչի մարմինը հինգշաբթի ուշ երեկոյան կտեղափոխեն Բելգրադ, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Կարծում եմ՝ ընտանիքը կհայտարարի, որքան գիտեմ՝ մարմինը հանձնվել է, և ուշ երեկոյան ժամերին (ուրբաթ գիշերը՝ Մոսկվայի ժամանակի տարբերությունը հաշվի առնելով) այն կհասնի Սերբիա», - հինգշաբթի լրագրողներին ասել է Վուչիչը։
Մլադիչը մահացել է օգոստոսի 27-ին Հաագայում Միջազգային քրեական տրիբունալների համար Մնացորդային մեխանիզմի (ՄՔՏՄՄ) ՄԱԿ-ի քննչական մեկուսարանի բանտային հիվանդանոցում։



























