Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից:
«Ռիգա՝ նախարար Միրզոյանի առաջին այցի առանցքում են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության տարբեր թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսական, էներգետիկ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում:





























