Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշը դեկտեմբերի 14-ին Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:



























