Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am—ին հայտնում են, որ աշխատանքների նպատակն է ապահովել տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը։