Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը կարող է երկարաձգել աշխատանքը ազգային ընտրանու հետ:
«ՌՖՄ-ում ես ղեկավարելու եմ մինչեւ փետրվարի 3-ը: Ես չեմ կարող ճնշում բանեցնել Հիդդինկի վրա: Պատկերացրեք, ես վերցնում եմ նրա հետ բանակցելու նախաձեռնությունը եւ մենք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ենք: Գալիս է նոր նախագահն ու հարցնում. „Նիկիտա Պավլովիչ, ի՞նչ հիմքով եք դա արել“: Եւ Հիդդինկն է խելացի մտածում: Իր թարգմանիչ Եվգենի Սավինի միջոցով նա օրերս փոխանցել է. „ Պարոն Սիմոնյանի նկատմամբ ունեցած հարգանքով հանդերձ՝ ես չեմ կարող ասել ոչ այո, ոչ ոչ: Ամեն ինչ կլուծենք նոր նախագահի հետ“: Բայց իմ տեղեկություններով, նա հակված է շարունակել աշխատանքը: Նա լավ գիտի հավաքականը: Հավանաբար ինչ-որ եզրակացություններ է արել: Նաեւ թիմն է նրա կողքին»,- ասել է Սիմոնյանը «Սովետսկի Սպորտին»:




























