Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկին ու Երևանին միավորում են «պատմության ընդհանուր էջերն ու ժողովուրդների միջև առկա ջերմ համակրանքը»։ Սեպտեմբերի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն իր և տասնմիլիոնանոց երկրի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավարությանը։
Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ ինքնիշխանության վերականգնման 35-ամյակը «խորհրդանշում է հայերի՝ դեպի ազատ ու ինքնուրույն զարգացման և սեփական հարուստ մշակույթի պահպանման ձգտումը»։
Երկրի ղեկավարը շեշտել է նաև, որ այսօր, երբ աշխարհն առերեսվում է լուրջ մարտահրավերների հետ, հատկապես արժեքավոր են դառնում ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը, որոնք «ամուր հիմք են բաց ու կառուցողական գործընկերության համար»։
Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է ապագայի հանդեպ կայունություն և վստահություն։ «Թող յուրաքանչյուր տան մեջ համերաշխություն ու ուրախություն տիրի»,- եզրափակել է Բելառուսի ղեկավարը։





























