Ճապոնիայի ներքին շուկայի համար նախատեսված միջին չափի պրեմիում սեդան Lexus IS-ը ստացել է նոր հատուկ տարբերակ՝ Mode Black VI։

Կատարումն հիմնված է F Sport սպորտային մոդիֆիկացիայի վրա, սակայն տարբերվում է BBS-ի օրիգինալ 19-դյույմանոց դարբնոցային սև ծածկույթով սկավառակներով, հիշողությամբ և օդափոխության գործառույթով սպորտային առջևի նստատեղերով, ինչպես նաև սրահի Ultrasuede նյութով (արհեստական զամշ) հարդարմամբ։

Ներկայիս Lexus IS-ը արտադրվում է IS 300h (հիբրիդ) և IS 350 մոդիֆիկացիաներով։ Բենզինային տարբերակը ենթադրում է հետևի կամ լիաքարշակ (կախված պատվիրատուի ցանկությունից), փոխանցման տուփը ավտոմատ է՝ 8-աստիճան՝ RWD տարբերակի համար և 6-աստիճան՝ 4WD-ի համար, հաղորդում է Drom.ru-ն։ Հիբրիդը միայն հետևաքարշակ է։ Ճապոնիայում վաճառվում է բացառապես հիբրիդային մոդիֆիկացիան, որի համակարգի հզորությունը 243 ձիաուժ է։