ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը առնչվող տարբեր հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։