Պայմանավորված տարածքում էլեկտրաէներգիայի վթարով, սեպտեմբերի 28-ին Դալմա Գարդեն մոլը չի աշխատի:
Մոլից հորդորել են այցելուներին լրացուցիչ տեղեկատվության համար հետևել իրենց հայտարարություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին խոշոր հրդեհ էր բռնկվել մոլի հարեւանությամբ գտնվող` ՀԷՑ-ի ենթակայանում։





























