Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրները նախատեսում են առաջիկա շաբաթներին կազմակերպության մշտական քարտուղարություն ստեղծել Էր Ռիադում։ Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին հայտնել է ամերիկյան «Al-Monitor» պորտալը։

Քարտուղարության ստեղծումը պետք է դառնա համաձայնագրի ինստիտուտների ձևավորման առաջին քայլը։ Մեքքայի համաձայնագրի ձևակերպման առաջին փուլը նախատեսում է նաև պայմանագրի մասնակից երկրների միացյալ շտաբի ստեղծում։

Ինչպես նշում է պորտալը, համաձայնագրի կառուցվածքի ձևավորման տեխնիկական պայմանավորվածությունները ձեռք են բերվել սեպտեմբերի 25-ին՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիuտանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ընթացքում։

Մեքքայի համաձայնագիրը օգոստոսի 7-ին ստորագրել են Պակիuտանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն նախատեսում է, որ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։