Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի չինական Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԳ) գագաթնաժողովին։ Մոսկվան ակնկալում է Ռուսաստանի առաջնորդի հերթական զրույցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։

«Անհամբեր սպասում ենք պարոն Սի Ծինփինի հետ հերթական զրույցին»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանը։

Ըստ ռուսաստանցի նախարարի՝ երկու երկրների առաջնորդները կանոնավոր կապեր են պահպանում և վերահսկում են երկկողմ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության զարգացումը։ Այս տարի Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են երկու անգամ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում Չինաստան և Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Լավրովը նշել է նաև, որ միջազգային իրավիճակը մնում է բարդ, ներառյալ՝ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Նա նշել է, որ Վան Իի հետ բանակցությունները հնարավորություն են տալիս քննարկելու Մոսկվայի և Պեկինի հետագա քայլերը՝ երկու երկրների ղեկավարների առաջադրած խնդիրների կատարման համար։