Ինձ հայտնի է, որ Թուրքիան COP17 համաժողովում ներկայացված է լինելու նախարարական մակարդակով, հոկտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս պահին Կառավարության ղեկավարը դրա մասնակցության վերաբերյալ որևէ հաստատված տեղեկություն չի ստացել։

Նա պատասխանեց նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին։

«Այնտեղ, որտեղ ծախսվում են փողեր, նման ռիսկեր միշտ էլ առկա են, և մեր խնդիրն է կառավարել հենց այդ ռիսկերը։ Դրա համար գոյություն ունեն համապատասխան օղակներ և վերահսկող մարմիններ։ Էլ չեմ ասում, որ որոշումներ կայացնելիս Կառավարությունը հաշվի է առել այդ բոլոր ռիսկերը և ՄԱԿ-ի ընթացակարգերի շրջանակում ստեղծել է նոր ընթացակարգեր»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարցը միայն նրանում է, թե որքանով էր նպատակահարմար այս միջոցառման անցկացումը Հայաստանում։

«Գտնում եմ, որ սա շատ կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում։ Տասնյակ հազարավոր փոքր և միջին ձեռնարկություններ հնարավորություն են ստացել գումար վաստակելու»,- ընդգծեց վարչապետը։

Նա նշեց, որ հոկտեմբերին COP17-ի շրջանակում Հայաստան է ժամանելու ավելի քան 15 հազար մարդ։ Սա, նրա խոսքով, թույլ կտա բարձրացնել երկրի ճանաչելիությունը։

«Մենք համոզված ենք, որ ծախսված յուրաքանչյուր լումա ի վերջո հայտնվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում և վերադառնալու է պետական բյուջե»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։