Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների և ընթացող գործընթացների շուրջ։





























