Աշխարհում չկա որևէ այլ երկիր, որտեղ պետական գնումների ընթացակարգը կազմակերպված լինի այնքան թափանցիկ, որքան Հայաստանում։ Դրա մասին հոկտեմբերի 15-ին Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ պատասխանելով COP17-ի կազմակերպման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին հարցին։
«Հենց այս թափանցիկության պատճառով մենք բողոքներ ենք ստանում մի շարք կազմակերպություններից և գործընկերներից, որոնք պնդում են, թե դա դանդաղեցնում է գնումների գործընթացը։
Այնուամենայնիվ, մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ապահովենք Հայաստան ժամանող մեր հյուրերի պատշաճ ընդունելությունը։
Ամբողջ տեղեկատվությունը բաց հասանելիության մեջ է, և ցանկության դեպքում կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Ես չէի ցանկանա այստեղ ներկա հյուրերին և գործընկերներին հոգնեցնել նմանատիպ տեխնիկական մանրամասների քննարկմամբ»,- հավելել է Մաթևոսյանը։





























