Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հայնել է, որ Ուկրաինային աջակցությունն անհրաժեշտ է Եվրոպայի անվտանգության համար։ Նրա խոսքով՝ եվրոպացիները կկարողանան վայելել սովորական առօրյա կյանքը՝ չանհանգստանալով սպառնալիքների մասին, միայն այն դեպքում, եթե շարունակեն օգնել Կիևին։
«Հիմա չափազանց կարևոր պահ է, որովհետև եթե մենք ուզում ենք, որ Եվրոպայում պահպանվի հարմարավետությունը, որ մենք կարողանանք առավոտյան կրուասան ուտել, սուրճ խմել և չմտածել սպառնալիքների մասին, մենք պետք է աջակցենք Ուկրաինային», — Բրյուսելում լրագրողներին հայտնել է Կուլբերգսը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ և Հորմուզի նեղուցում ճգնաժամը մեծացրել է Ռուսաստանի նավթային եկամուտները, և, ինչպես արտահայտվել է Լատվիայի վարչապետը, այդ իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը «ջրի տակից դուրս է բերվել»։ Նրա խոսքով՝ դա Ուկրաինայի օգտին չէ։
«Ուկրաինային անհրաժեշտ է ֆինանսական և ռազմական աջակցություն, որպեսզի դիմակայի առաջիկա խիստ ձմռանը», — ընդգծել է Կուլբերգսը։





























