Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը 2008-ի մարտի 1-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը։
«Հավի հիշողություն ունեցողների համար նշեմ, որ այդ օրերին Մաշտոցի պողոտայում թալանվեցին 7 հատ մեծ ու փոքր խանութներ՝ Գրանդ Քենդին, Ռոբերտոն, Երևան սիթին, այրվեցին ու կրակի մատնվեցին խաղաղ բնակչության շարժական գույքը։ Այդ օրերին, երբ արդեն հստակ էր, որ Քոչարյանի անսասանության առջև ծնկել էր հակաՀայաստանը ներկայացնող ուժը ԼՏՊ-ի գլխավորությամբ, ձայանագրություն տարածվեց, որտեղ գործող անձանցից մեկը հորթի հրճվանքով գլուխ էր գովում, որ «Լֆիկի կոնֆետները կերան»։
Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք երկու բան՝
Ա) Ինչ կլիներ Երևանի վիճակը, եթե չլիներ Քոչարյանի կամքն ու վճռականությունը․․․
Բ) Ինչ կլինի մեր երկրի հետ, եթե շարունակեք հրճվել Հայաստան գաղթող հարավաֆրիկացիների, պակիստանցիների, հնդիկների ցածր կաստաների, արաբ մուրացկանների ներկայությունից՝ ձևացնելով, որ դուք տենց ուժեղ տոլերանտ ու խառնամբոխին սրտաբաց ընդունող տպեր եք։
Հ․Գ․ Կգա օրը, երբ Հայաստանում մարտի 1-ը կնշվի որպես «Պետականության օր», իսկ Ռոբերտ Քոչարյանը կներկայացվի պետական բարձր պարգևի՝ երկրի պետականությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։





























