Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի զբոսաշրջության և հնությունների նախարար, Նորին Գերազանցություն պարոն Էմադ Հիջազենի հետ։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվե են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները՝ նպաստելու զբոսաշրջային կապերի ակտիվացմանն ու Հորդանանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։