Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետ, Նորին Մեծություն Սուլթան Հաջի Հասան ալ-Բոլկիային: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Բեջանյանը Նորին Մեծությանն է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները՝ հույս հայտնելով, որ իր նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև Բրունեյ Դարուսսալամի արտաքին գործերի նախարար, արքայազն Աբդուլ Մաթինի հետ՝ նրան փոխանցելով ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները։

Սերոբ Բեջանյանը նշել է, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա է համագործակցության զգալի ներուժ, և իր նշանակումը՝ որպես Բրունեյում Հայաստանի առաջին դեսպան, այդ ներուժն իրացնելու հայկական կողմի պատրաստակամության վկայությունն է։ Նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ փոխգործակցությունը։