Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է վաճառել թիմի խաղացող Ֆրանկ Ռիբերիին, եթե վերջինս չերկարացնի ակումբի հետ կնքած պայմանագիրը։ Գերմանական թիմի նախագահը հայտարարել է, որ ֆրանսիացին ամենաշատը մինչեւ գարուն ժամանակ ունի. հակառակ դեպքում նա ստիպված կլինի լքել ակումբը։
«Եթե Ռիբերին գարնանը պայմանագիր չստորագրի, մենք նրան տրանսֆերի կհանենք, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2011թ.-ին։ Ստացվում է, որ այդ դեպքում մենք քամուն կտանք 50-60 մլն եվրո»,- հայտարարել է Հեննեսը։
«Բավարիայի» նախագահն ավելացրել է նաեւ, որ բացի ֆինանսական կողմի բարելավումը, երաշխավորում է Ռիբերիի սպորտային հաջողությունները, այդ թվում եւ Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին մոտ էր նրան, որ հայտնվեր Մադրիդի «Ռեալում»։



























