Երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ջրափի գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ի․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի՝ «888 ID 88» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























