Իրանի Հորմոզգան նահանգի Քեշմ կղզում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով հարված է արձանագրվել։ Նահանգի մյուս շրջաններում նման միջադեպեր չեն գրանցվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել Բանդար Աբաս և Սիրիք քաղաքներում լսված պայթյունների ձայների մասին։ Սակայն, ըստ Tasnim-ի տեղեկությունների, այդ բնակավայրերում հարվածներ չեն արձանագրվել։

Գործակալությունը հայտնում է, որ բնակիչների լսած ձայները կապված էին Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման և իրավիճակի վերահսկման ուղղությամբ Իրանի այլ գործողությունների հետ։

Քեշմ կղզուն հասցված հարվածի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ, հաղորդագրության մեջ չեն ներկայացվում։