2009թ-ի դեկտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հերթական անգամ հրապարակել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մեջ ընդգրկված ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Անցած ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը զիջել է մեկ հորիզոնական եւ այժմ զբաղեցնում է 100-րդ տեղը։ Առաջատարների եռյակում փոփոխություններ չեն եղել։ Ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները երկրորդ տեղում են։ Իսկ եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը։

Ստորեւ ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակը։

1. Իսպանիա – 1627 միավոր

2. Բրազիլիա – 1568 միավոր

3. Հոլանդիա – 1288 միավոր

4. Իտալիա – 1209 միավոր

5. Պորտուգալիա – 1176 միավոր

6. Գերմանիա – 1173 միավոր

7. Ֆրանսիա – 1117 միավոր

8. Արգենտինա – 1085 միավոր

9. Անգլիա – 1076 միավոր

10. Խորվաթիա – 1042 միավոր

12. Ռուսաստան – 1026 միավոր

22. Ուկրաինա – 848 միավոր

45. Լատվիա – 677 միավոր

62. Լիտվա – 522 միավոր

76. Ուզբեկստան – 440 միավոր

80. Բելառուս – 406 միավոր

94. Մոլդովա – 338 միավոր

100. Հայաստան – 321 միավոր

102. Էստոնիա – 308 միավոր

114. Ադրբեջան – 236 միավոր

124. Վրաստան – 202 միավոր

125. Ղազախստան – 200 միավոր

141. Թուքմենստան – 139 միավոր

159. Ղրղզստան – 103 միավոր

165. Տաջիկստան – 87 միավոր