Իսպանական հայտնի Marca թերթը օրերս հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» երկրպագուների շրջանում, թե որքան ցանկալի է նրանց համար թիմի նախկին խաղացող Ռոբերտո Կառլոսի վերադարձը: Արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները, քանի որ հարցվածների 71 տոկոսն արտահայտվել են բրազիլացի պաշտպանի վերադարձի օգտին: Նրա օգտին արտահայտվել են մոտ 100 հազար հոգի, եւս մոտ 40 հազար մարդ էլ նշել է, թե նա արդեն ի վիճակի չէ օգնել «արքայական ակումբին»:

Հիշեցնենք, որ այդ խոսակցությունները սկսվեցին, երբ շարքից դուրս եկավ թիմի առանցքային պաշտպաններից մեկը՝ Պեպեն: Թիմի ղեկավարությունը չի բացառում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել այլ խաղացողի: