Իտալական «Ռոմայի» ավագ եւ խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, ինչի արդյունքում ֆուտբոլիստը «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում հանդես կգա մինչեւ 2014թ.-ը:

Նշենք, որ Տոտտիի պայմանագիրն ավարտվում էր 2010թ.-ին, սակայն թիմի նախագահ Ռոզելլա Սենսին ավելի վաղ հայտարարել էր, թե ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը նրա հետ:

Նոր համաձայնագիրը նախատեսում է թիմի ավագի աշխատավարձի բարձրացում. Տոտտին ստանալու է 8.6 միլիոն եվրո տարեկան: Նախկինում Տոտտին ստանում էր 5 մլն եվրո: