Պարզ է դարձել «Հատիս» (Երեւան) կանանց բասկետբոլային ակումբի մրցակցի անունը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում։ Դա ռուսական «Նադեժդա» (Օրենբուրգ) ակումբն է։
«Նադեժդան» իր խմբում առաջին տեղն է զբաղեցրել՝ կարողանալով առաջ անցնել թուրքական «Բոտասպորից», եւ ռումինական «Արադից»։ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Նադեժդան» երրորդ տեղն է զբաղեցնում։
Նշենք, որ փլեյ-օֆֆի առաջին խաղերը տեղի կունենան հունվարի 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո։
1/16-ում հաղթելու դեպքում «Հատիսը» կմրցի «Սարագոսա» (Իսպանիա) – «Սֆինտու- Գեորգե» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։
Ստորեւ ներկայացնում ենք Եվրոպայի Գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները.
«Նադեժդա» (Ռուսաստան) — «Հատիս» (Հայաստան)
«Աթինայկոս» (Հունաստան) — «Մեդվեժչակ» (Խորվաթիա)
«Դինամո» (Կուրսկ, Ռուսաստան) — «Բեշիկթաշ» (Թուրքիա)
«Մոնպելյե» (Ֆրանսիա) — «Սպարտակ» (Նոգինսկ, Ռուսաստան)
«Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան ) – «Սյեր» (Շվեյցարիա)
«Գրան Կանարիա» (Իսպանիա) – «Շիբենիկ» (Խորվաթիա)
«Գեմոֆարմ» (Սերբիա) – «Ժելեզնիչար» (Բոսնիա եւ Հերցեգովինա)
«Մոնդեվիլ» (Ֆրանսիա) – «Բաշետ» (Ռումինիա)
«Դյեր» (Հունգարիա) – «Լեմինկայնեն» (Լիտվա)
«Սարագոսա» (Իսպանիա) – «Սֆինտու- Գեորգե» (Ռումինիա)
«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) – «Տորուն» (Լեհաստան)
«Պոլկովիցա» (Լեհաստան) – «Բոտասպոր» (Թուրքիա)
«Սաարլուիս» (Գերմանիա) – «Դեկսիա» (Բելգիա)
«Տիրգովիշտե» (Ռումինիա) – «Ռուժոմբերոկ» (Սլովակիա)
«Իբիցի» (Իսպանիա) – «Դնեպր» (Ուկրաինա)
«Դունավ» (Բուլղարիա) – «ԱԵԼ» (Կիպրոս)




























