Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները՝ Հայաստանից աշխատանքային ներգաղթյալների թվի մասին՝ գերազանցում են իրական թիվը մոտ 10 անգամ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Նա նշել է, որ համաձայն թուրքական կողմից պարբերաբար հրապարակվող տվյալների՝ այդ երկրում աշխատում է 50-70 հազար հայ: Սակայն «Եվրասիա» հիմնադրամի հետազոտությունների հիման վրա՝ կարելի է պնդել, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Բացի այդ, Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի կայքում տեղադրված տվյալներով, որոնք արտացոլում են 2000թ.-ից ի վեր արդյունքները, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն երեւույթների բացասական սալդոն կազմում է ընդամենը 5,238 մարդ:

Միայն 2008թ. Հայաստանից Թուրքիա է մեկնել 63 855 մարդ, իսկ Թուրքիան լքել է՝ 64 395 հայաստանցի: