Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ամենավարկանիշային եվրոպական առաջնության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Նշենք, որ հետխորհրդային երկրներից առաջնությանը մասնակցում է մոսկովյան ԲԿՄԱ-ն, որը կխաղա իսպանական «Սեվիլիայի» հետ: Բանակայիներին, անշուշտ, հարկ կլինի շատ ջանք գործադրել, քանի որ երկրպագունները սպասում են նրանց հաղթանակին:
Ստորեւ ներկայացնում ենք վիճակահանության արդյունքները՝
«Շտուտգարդ» Գերմանիա – «Բարսելոնա» Իսպանիա
«Օլիմպիակոս» Հունաստան – «Բորդո» Ֆրանսիա
«Ինտեր» Իտալիա – «Չելսի» Անգլիա
«Բավարիա» Գերմանիա – «Ֆիորենտինա» Իտալիա
«ԲԿՄԱ» Ռուսաստան – «Սեվիլիա» Իսպանիա
«Լիոն» Ֆրանսիա – «Ռեալ» Իսպանիա
«Պորտու» Պորտուգալիա – «Արսենալ» Անգլիա
«Միլան» Իտալիա – «Մանչեստեր Յունայթեդ» Անգլիա
Առաջին խաղերը կկայանան փետրվարի 16,17,23,24-ին, իսկ պատասխան խաղերը մարտի 9,10, 16,17-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 22-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:




























