Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը եւ մարզչական կազմը որոշում են ընդունել երկարացնել պայմանագիրը թիմի պաշտպան Պեպեի հետ եւ նրա աշխատավարձը եռակի բարձրացնել։ Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը աջ ծնկի լուրջ վնասվածք է ստացել, ինչի արդյունքում 6 ամիս չի կարող խաղալ։
Այս կերպ «արքայական ակումբը» ցանկանում է իր աջակցությունը եւ երախտագիտությունը հայտնել Պեպեին։ Ինչպես հայտնել է «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն, ակումբը մտադիր է նրա հետ կնքած պայմանագիրը երկարացնել մինչեւ 2015թ.։



























