Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում 2010 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե շարունակվում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը:
Թուրքական Yenisafak թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հիշեցրել է, որ հարեւան այլ երկրների հետ վիզային ռեժիմը հանվել է եւ ստորագրվել են ազատ առեւտրի համաձայնագրեր, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքներն էլ շարունակվում են: Դավութօղլուն հավելել է, որ առանց ընդգրկուն կարգավորման, այսինքն առանց «բռնազավթված» հողերից հայկական զինված ուժերը հետ քաշելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լինում է թերի, եւ այդ մասին իրենք ասել են ու շարունակելու են ասել:




























