ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի կիսում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարծիքն այն մասին, թե Սամվել Նիկոյանի կողմից ղեկավարվող ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը միակողմանի է եւ սուր քննադատության չի ենթարկում իշխանությունների կատարած քայլերը։ Այդ մասին նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում։
Նշելով, որ ինքն այդ կարծիքը չի կիսում, նա ընդգծեց, որ միշտ էլ հայտարարել է, թե հանձնաժողովն աշխատել է շատ համակողմանի եւ բաց։ «Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովն անշահախնդիր է աշխատել, եւ ես եղել ու մնում եմ այն կարծիքին, որ նրա հրապարակած զեկույցն անաչառ է եղել»,- եզրափակեց Է. Շարմազանովը։
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ կայքէջում տեղադրվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարծիքն այն մասին, թե ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «միակողմանի է եւ սուր քննադատության չի ենթարկում իշխանությունների կատարած քայլերը»:




























