Քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նոր Խարբերդ գյուղում եղբայրն սպանել է քրոջը: Ըստ գյուղում տարածված լուրերի, եղբայրը դանակահարել է քրոջը:
Վերջինիս անունը Մարգարիտա էր, նա միջին տարիքի կին էր, եղբայրը մի փոքր մեծ է:
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:



























