ԼՂՀ մայրաքաղաքում ավարտվել են բասկետբոլի մրցումները Լեռնային Ղարաբաղի գերատեսչությունների եւ պետհիմնարկների միջեւ:
Առաջնությանը մասնակցել են 7 թիմեր: Հաղթող է դարձել Ստեփանակերտի քաղաքապետարանի թիմը, երկրորդ տեղում կառավարության թիմն է, երրորդում՝ ոստիկանության:
Ստեփանակերտի թիմին է տրվել փոխանցիկ գավաթը: ԼՂՀ բասկետբոլի ֆեդերացիան հաղթողներին պարգեւատրել է դիպլոմներով եւ դրամական մրցանակներով:
Նշվել են նաեւ առաջնության լավագույն ռմբարկուն, լավագույն տեխնիկայով խաղացողը, ինքնամոռաց խաղով առանձնացած բասկետբոլիստը եւ ամենատարեց մասնակիցը:




























