Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության շրջանակներում, իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ Բաքվի շահերը հաշվի առնելով, վկայում է միայն, որ Վրաստանը շահագրգռված չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ այդ դեպքում կնվազի տարածաշրջանում նրա նշանակությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Սահակաշվիլիի հարցազրույցը «Էխո Մոսկվիին»:
«Եթե Սահակաշվիլին իսկապես նման բան է հայտարարել, նշանակում է, որ նա ամեն կերպ փորձում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց նման հայտարարությունները խանգարում են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ասել է Մանոյանը:




























