Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Միխայլիչենկոն հայտարարել է, որ լքում է պաշտոնը։ Իր խոսքերը Կիեւի «Դինամոյի» նախկին խաղացողը հիմնավորել է՝ ասելով, որ իր հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, իսկ նոր պայմանագիր դեռ չեն առաջարկել։ Ավելին՝ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը արդեն միանշանակորեն հասկացրել է, որ ուրախ կլինի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել «Շախտյորի»-ի մարզչին՝ Միրչա Լուչեսկուին։ Վերջինս հրաժարվել է առաջարկից՝ ասելով, որ ճիշտ չի լինի համատեղել երկու պարտականությունները"։

"Եթե ասում են «Բարեւ Լուչեսկու», ապա դա հավանաբար նշանակում է «Ցտեսություն Միխայլիչենկո»,-ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը եւ դուրս գալ եզրափակիչ, սակայն Միխայլիչենկոն ընտրական փուլը ձախողված չի համարում։