Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական կազմը շարունակում են մտածել թիմի պաշտպանության ուժեղացման մասին՝ պորտուգալացի խաղացող Պեպեի շարքից դուրս գալուց հետո: Համաձայն իսպանական եւ իտալական լրատվամիջոցների՝ «արքայական ակումբը» կարող է գնել իտալական «Ինտերի» խաղացող Մայկոնին, որը համարվում է լավագույններից մեկն իր ասպարեզում: Եթե Մադրիդը որոշում կայացնի բրազիլացուն գնելու մասին, կուժեղացնի իր պաշտպանական հատվածը: Հնարավոր է, որ Մայկոնի համար «Ռեալը» վճարի 30-35 միլիոն դոլար:
Մայկոնը «Ինտերի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2014թ.:



























