Բաքուն բացասաբար է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ կարծում է, որ դա կհանգնեցնի Հայաստանի հզորացմանը եւ Ադրբեջանի դիրքերի թուլացմանը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ Ադրբեջանն այդ գործընթացը համարում է Հայաստանի ուժեղացման նախագիծ, առավել եւս, որ Բաքուն դժվար թե կարողանա ազդել գործընթացի վրա:

Փորձագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելուն ուղղված ակտիվ գործողությունների արդյունքում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սառեցվել է: «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարդ են»,- նշել է նա։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ Իսկանդարյանը կարծում է, որ գործնականում անհնար է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2010թ. ընթացքում, ինչի մասին բազմիցս ասել են եվրոպացի պաշտոնյաները: