Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներն են քննարկվել դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպմանը:
Հանդիպմանը, ինչպես հայտնեցին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի ազգային ներկայացուցչությունում, մասնավորապես արծարծվել են հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման եւ 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակի հարցերը:
Զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետները տարածաշրջանում անվտանգության հաստատման վերաբերյալ: Բորդյուժան ներկայացրել է ՀԱՊԿ գնահատականները, նաեւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման հեռանկարների վերաբերյալ կարծիքը:
Սեմնեբին իր հերթին խոսել է այդ ուղղությամբ ԵՄ գործունեության, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» մասին:




























