Հայերը 2009-ը առանձնահատուկ հաճույքով չեն հիշի՝ մանավանդ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կատարած քայլերը։ Խոսքը մեր հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին է, — Gibrahayer պարբերականում ասում է Ժան Իպջյանը։
«Թուրքիայի հետ մենք բազմաթիվ հարցեր ունենք՝ Հայոց ցեղասպանություն, հողային հարցեր։ Բայց այս հարցերը վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ողջ հայությանը, այսինքն՝ նաեւ Սփյուռքին»։
Սփյուռքը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ ՀՀ իշխանություններն ընտրված են ժողովրդի կողմից։ Սակայն իշխանությունները, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, հաշվի չեն առել ազգի հանդեպ բարոյական պատասխանատվությունը։ Սակայն հնարավոր է՝ այնպես պատահի, որ հայերը եւ Հայաստանի կառավարությունը փրկվեն Թուրքիայի ամբարտավանության եւ ազգայնամոլության շնորհիվ։ Նա հնարավոր է չստորագրի արձանագրությունները…."։




























