Բրիտանացի հայտնի երգիչ Գորդոն Մեթյու Թոմաս Սամները, որն ունկնդիրներին առավել հայտնի է Սթինգ անունով, շրջագայության է մեկնել Մոսկվա: Նա արդեն հասցրել է զբոսնել Տվերի բուլվարում, այցելել սթրիփթտիզ ակումբ եւ ռեստորան, ինչպես նաեւ նույն այդ ժամանակ Մոսկվա այցելած` յոգայի ջիվամուկտի ուղղության հիմնադիր եւ իր մտերիմ ընկեր Դավիթ Լայֆին:

«Սա ախր ինքը Սթինգն է». հազվադեպ անցորդները գիշերվա ժամը երկուսնանցկես արձանանում էին Տվերի բուլվարում: Նրանցից առավել արագաշարժները հանում էին հեռոխոսը, լուսանկարում երգչին, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սթինգը Մոսկվա է մեկնել հուլիսի 23-ին` երկուշաբթի օրը: Կնոջը թողնելով հյուրանոցում` նա այցելել է սթրիփթիզ ակումբ լիցքաթափվելու: Այնտեղ մնալով մինչեւ գիշերվա 3-ը եւ այդկերպ նշելով Ռուսաստանի մայրաքաղաք այցը` 61-ամյա երաժիշտը նորից դարձել է «օրինակելի ամուսին»:

Առավոտյան երգիչն ուղեւորվել է  յոգայի պարապմունքի, իսկ այնուհետեւ կնոջը ցույց է  տվել Արբատը եւ Կարմիր հրապարակը: 

Յոգայի սրահում հանրահայտ երգչի  հայտնվելն անսպասելի է եղել բոլորի համար:  Քսենիա Սոբչակը հուլիսի 25-ին  իր Twitter-ում գրել է. «Ես չգիտեի, որ Սթինգն ու կինը Մոսկվայում են: Կարծում էի, որ ինձ թվացել է, սակայն դա նա էր, եւ նրա ոտքը ժամանակ առ ժամանակ իմ գորգիկին էր հայտնվում»:

Հյուրանոցի մոտ հանդիպմանն սպասող երկրպագուները ազգային  հուշանվեր են նվիրել` մատրյոշկա: Նվերն այնքան է դուր եկել Սթինգին, որ մինչ երեկո չի բաժանվել նրանից եւ նույնիսկ մերժել է նվերը հյուրանոցի համար հասցնելու թիկնապահների առաջարկը, գրում է  LifeNews-ը:

Երեկոյան զբոսանքից վերադառնալով` երաժիշտն իր կնոջը տարել է Մոսկվայի լավագույն ռեստորաններից մեկը:

Արդեն այսօր Սթինգը համերգով հանդես կգա «Օլիմպիյսկի» մարզահամալիրում`  Back To Bass-ի շրջագայության շրջանակում, որը նվիրված է նրա` մենակատարի կարիերայի 25-ամյակին: