Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը որոշել է ազատվել իր մի շարք ամբիոնների 65-ն անց դասախոսներից, թեեւ նրանք ունեն համապատասխան կոչումներ եւ դասավանդման բավական երկար տարիների փորձ: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Համալսարանի ամբիոններից մեկի դասախոսը (նա չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, քանի որ դեռ հույս ունի մասնակցել օգոստոսին կազմակերպվող մրցույթին) մեզ հետ զրույցում ասաց, որ ռեկտորի կողմից դեկաններին եւ ամբիոնի վարիչներին ներքին հրահանգ է եղել` «հասկացնել» տարեց դասախոսներին, որ իրենք չեն կարող այլեւս մասնակցել օգոստոսին հայտարարվող նոր մրցույթին: Իսկ որոշ հաշվարկով` այդպիսի խտրական վերաբերմունք դրսեւորելու դեպքում մոտ 50 հոգի դուրս կմնան համալսարանից: «Բայց չէ՞ որ այդ աշխատանքով ես իմ ընտանիքն եմ պահում»,-վրդովված դժգոհել է դասախոսը: Վերջինիս փոխանցմամբ` այս ամենի նպատակն այն է, որ որոշ դեկաններ ցանկանում են իրենց ծանոթներին տեղավորել աշխատանքի: «Իրենց ախպերությանն են ուզում բերել»,-բացատրել է նա: Սակայն համալսարանի ռեկտորը` Ռուբեն Միրզախանյանը, մեզ հետ զրույցում այդպես էլ հստակ որեւէ բան չի ասել: Նմանատիպ խոսակցություններն անլուրջ է որակել եւ բացատրել, թե ընդհանրապես ինչպես է տեղի ունենում մրցույթի կազմակերպման ընդհանուր գործընթացը: «Ոչ մեկը ոչ մեկից ազատվելու խնդիր չունի: Հայտարարվում է մրցույթ: Մրցույթը չի ենթադրում տարիքային սահմանափակում: Սա ընդհանուր կարգ է, որը կիրառվում է ոչ միայն Մանկավարժական համալսարանում, այլեւ երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասել է Միրզախանյանը»,- գրում է «Հրապարակը»:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























