Հայտնի դերասան եւ ռեժիսոր վասիլի Շուկշինի կինը` Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան լքել է Ռուսաստանը: Այս մասին հայտնել է ոչ թե անձամբ Լիդիա Նիկոլաեւնան, այլ ռուսական շոու-բիզնեսի գլխավոր նյուզմեյքեր, բլոգեր Ստանիսլավ Սադալսկին:
Նրա խոսքով, մի քանի օր առաջ Ֆեդոսեեւա-Շուկշինան մեկ սենյականոց բնակարան է գնել Ֆինլանդիայում եւ մեկնել այնտեղ:
Ինչպես հաղորդում է News4k.com-ը, այդ բնակարանը նրա վրա արժեցել է 35 հազար եվրո:
Հենց այս տեղափոխության պատճառով է, որ Լիդիա Նիկոլաեւնան այս տարի չի կարողացել ամուսնու ծննդյան օրն այցելել նրա գերեզմանին:




























