Ռուսաստանի Քննչական կոմիտեն կասկածել է հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին զանգվածային անկարգությունների ֆինանսավորելու մեջ: Այս մասին Սոբչակը հայտնել է Twitter-ի իր բլոգում:

Հուլիսի 26-ին Մոսկվայի Բասմանի դատարանը քննել է Սոբչակի` քննիչների դեմ ուղղված բողոքը, ովքեր նրա բնակարանից գումար են առգրավել «Բոլոտնայայի գործով» խուզարկության ժամանակ: Նրա բնակարանից առգրավել են շուրջ 1,5 մլն եվրո, ավելի քան 480 հազար դոլար եւ շուրջ 500 հազար ռուբլի:

«Քննչական կոմիտեի նախագահ կարճ է խոսել. Քննչական կոմիտեն չի վերադարձնում գումարը, որովհետեւ չի կարող վստահ լինել, որ դրանցով չեն ֆինանսավորվի զանգվածային անկարգությունները»,-գրել է Սոբչակը Twitter-ում, հաղորդում է Utro.ru-ն:
Հեռուստահաղորդավարուհու կարծիքով, դա շատ տարօրինակ հայտարարություն է, որը չունի ոչ մի իրավական հիմք:

Հարկային տեսչությունը ստուգում է Քսենյա Սոբչակի 2010-ի եկամուտների հայտարարագիրը:

Հիշեցնենք, որ օրերս Սոբչակին զրկել են դաշնային հեռուստաընկերություններում վերջին հեռուստահաղորդումից: Նոր սեզոնից նա չի վարի «Մուզ-TV.-ով հեռարձակվող «Թոփ մոդել` ռուսերենով» ռեալիթի-շոուն: Մինչ այդ MTV-ի եթերից հեռացրել էին նրա «Պետդեպը Քսենյա Սոբչակի հետ» հաղորդումը, իսկ հուլիսի 1-ից նա հայտարարել էր «Դոմ-2»-ից հեռանալու մասին: