Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսերը հերքել է նրա մահվան մասին լուրերը: Հուլիսի 26-ին վրացական սոցցանցերում հաղորդագրություն էր հայտնվել հանրահայտ դերասանի եւ երգչի վախճանի մասին, սակայն, փառք Աստծո, դրանք  սուտ են եղել:

Ինչպես գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը», եթե որեւէ մեկը նման բան է կարդացել եւ հուզվել, կարող է կրկին ուրախանալ: 

Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն հայտարարել է, որ  սա առաջին անգամ չէ, որ ինչ-որ մեկը նման լուրեր տարածում: «Ես  հենց նոր խոսում էի Վախթանգի հետ, եւ նա ասաց, որ իր մահվանից առաջ կզանգի բոլոր այդ ստորներին, որոնք նման լուրեր են տարածում:

Վախթանգի հետ ամեն ինչ կարգին է: Մենք այժմ  աշխատում ենք Բաթումում: Թբիլիսի ենք եկել 2 օրով: Վախթանգը պետք է դիմավորի Կանադայից եկող որդուն, եւ դեռ վաղն ուզում է ձկնորսության գնալ: Իսկ օգոստոսի 10-20-ը մենք Բաթումում ներկայացում ենք ցուցադրելու, որում կխաղա Վախթանգ Կիկաբիձեն», - հայտնել է պրոդյուսերը: