ԱՄՆ-ում մահացել է այդ երկրի ամենածեր քաղաքացին: Հարրիսը վախճանվել է 112 տարեկան հասակում` Իլինոյս նահանգի տարեցների տուն-ինտերնատում, որտեղ մնացել է վեց տարի: Մահվան լուրը հայտնել են նրա հարազատները

Ամերիկյան Gerontology Research Group-ի տվյալներով, որը երկրում 110 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշվառում է կատարում, 2012 թ. հունիսի 1-ին նա ԱՄՆ-ի ամենատարեց մարդու կարգավիճակ էր ստացել, գրում է utro.ru-ն: «Ես ձգտում եմ յուրաքանչյուր օրս լիարժեք ապրել, - այն ժամանակ պնդում էր 111-ամյա Հարրիսը: - Շատերն են հարցնում` ինչումն է իմ երկարակեցության գաղտնիքը: Այս տարիքին հասնեիս ինձ օգնել է մերձավորներիս սերը»:

Շելբի Հարրիսը ծնվել է 1901թ. մարտի 31-ին Ինդիանա նահանգի Էյրշիր քաղաքում: 41 տարեկանում Հարրիսը որոշել է մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, սակայն կոճի կոտրվածքի պատճառով չի հաջողվել հիմնական պատրաստականություն անցնել: