Ռուսատանցի հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկու որդին` Սերգեյը հրաժարվել է կինոդերասանի կարիերայից եւ զբաղվում է քաղաքականությամբ ու բիզնեսով:

Նա նշանակվել է 2010 թ-ից հեռարձակվող «Սանկտ Պետրեբուրգ» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնում: Ապրիլին Սերգեյը նշանակվել էր նաեւ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի խորհրդական` շրջանների մամուլի ծառայությունների եւ քաղաքային կոմիտեների համակարգման հարցերով:

Մանկության տարիներին նա նկարահանվել է  «Միմոզայի ծաղկեփունջ եւ այլ ծաղիկներ», «Հրացանակիրները 20  տարի անց» ֆիլմերում, սակայն որոշել է չշարունկաել դերասանի կարիերան: Սերգեյ Բոյարսկին ավարտել է նախագահին կից Պետծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիայի տնտեսագիտության եւ ֆինանսների ֆակուլտետը, որպես երկրորդ մասնգիտություն ընտել է նույն բուհի պետական եւ մունիցիպալ կառավարման ֆակուլտետը: