Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում, որ 2018 թվականի ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել էր բրիտանական The Times-ի հարցազրույցում:

«Ես տարեց քաղաքական գործիչ չեմ, ես չեմ բացառում, որ ապագայում կմասնակցեմ նախագահական ընտրություններին, եթե դա հետաքրքրի մեր մարդկանց», - ասել է նա, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, Մեդվեդեւը նշել է. «Եթե դա ձանձրացնի մարդկանց, եւ նրանք  «մնաս բարով» ասեն, այդ դեպքում ես կզբաղվեմ հուշագրություններ գրելով»:

Սակայն Մեդվեդեւը համոզված է, որ դեռեւս նա չպետք է հեռանա քաղաքական բեմից: «Ես ոչինչ չեմ բացառում, ես այժմ էլ քաղաքական կյանքի կենտրոնում եմ, ես այժմ էլ շատ եմ աշխատում եւ հետագայում եմ էլ  պատրաստվում նման կերպ վարվել», - խոստացել է Մեդվեդեւը: