Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանի գործուղումը եւս մեկ տարով կերկարաձգվի:

Նշենք, որ Դ. Մելքոնյանը գործուղվել էր Եվրադատարան 2011 թ. օգոստոսի 1-ից` 1 տարի ժամկետով; Սույն թվականի մայիսի 24-ին Եվրոպայի Խորհրդի քարտուղարության անձնակազմի կառավարման վարչության տնօրենը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը տեղեկացրել է Դավիթ Մելքոնյանի գործուղումը մինչեւ 2013 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու` ԵԽ Գլխավոր քարտուղարի համաձայնության մասին:

ՀՀ կառավարությունը Դ. Մելքոնյանի գործուղումն ապահովելու համար միայն 2012 թ. երկրորդ կիսամյակում ստիպված է լինելու հատկացնել մոտ 8 մլն դրամ (15.3 հազ. եվրոյի հաշվարկով): Դրանից միայն բնակվարձը կազմում է 5460 եվրո (ամսական 910 եվրո) : Նշենք, որ 2013 թ. կհատկացվեն լրացուցիչ միջոցներ: