Մոսկվայում 89 տարեկան հասակում վախճանվել է Բորիս Պաստեռնակի ավագ որդին` գրականագետ եւ հետազոտող Եվգենի Պաստեռնակը:
Գրականագետ, գրականության պատմության մասնագետ Եվգենի Բորիսովիչ Պաստեռնակը Նոբելյան դափնեկիր Բորիս Պաստեռնակի եւ նրա առաջին կին նկարչուհի Եվգենիա Լուրիեյի որդին է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: 1946թ. ավարտել է Զրահատանկային եւ մեխանիկականացված զորքերի ակադեմիան, 1969թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1960թ.-ից սկսել է զբաղվել գրականությամբ եւ Բորիս Պաստեռնակի ստեղծագործության ուսումնասիրմամբ:
Եվգենի Պաստեռնակը Բորիս Պաստեռնակի առաջին կենսագրության հեղինակն է, նաեւ`բանաստեղծի 11-հատորյակի մեկնաբանությունների կազմողն ու հեղինակը: 1989թ. Սթոքհոլմում Եվգենի Պաստեռնակը Նոբելյան հանձնաժողովից ստացել էր հորը պատկանող դիպլոմ եւ մեդալ:




























