Դերասան եւ ռեժիսոր Դենիս Հոպերի որդուն` Հենրիին մեղադրել են 15-ամյա ամերիկուհի Ջեն Դոյի բռնաբարության մեջ:
Տուժածի մայրը հայտարարել է,թ ե 21-ամյա Հոպերը խաբեությամբ Վենիսում գտնվող իր տուն է տարել դստերը, խմեցրել եւ թմրանյութեր տվել, ապա ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ, գրում է LifeNews-ը:
Հոպեր-կրտսերի զոհը պատմել է, թե Հենրին երկար ժամանակ խմեցրել է իրեն, ստիպել, որ թմրանյութեր օգտագործի, ապա անցել է ակտիվ գործողությունների: «Նա բռնաբարեց ինձ, ստիպեց, որ օրալ սեքսով զբաղվեմ, ապա ծեծեց»,- ասվում է դատարան ներկայացված փաստաթղթերում: Դերասանի որդուց փոխհատուցում են պահանջում: Բարոյական փոխհատուցման չափը չի նշվում: Հենրի Հոպերը հրաժարվել է մեկնաբանել այդ իրավիճակը:


























